Երևանում թալանել են բեռնափոխադրումներ իրականացնող հայտնի ընկերություններից մեկը. հափշտակել են չհրկիզվող պահարանը
Այսօր՝ հունվարի 3-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արշակունյաց 119 հասցեում գործող «ՎԻ ԸՆԴ ՎԻ ՏՐԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում գողություն է տեղի ունեցել։ Հայտնում է shamshyan.com-ը։
Պարզվել է, որ հունվարի 1-ին ժամը 01:20-ից մինչև հունվարի 3-ը ժամը 05:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են ընկերության դուռը, մտել ներս խ, ապա «ՎԻ ԸՆԴ ՎԻ ՏՐԱՆՍ» ՍՊԸ-ի մի քանի սենյակներում տակնուվրա են արել իրերը և իրենց հետ տարել են չհրկիզվող պահարանը։
Պարեկներն ու ոստիկանները չհրկիզվող պահարանի մեջ եղած որոշ իրեր, այդ թվում՝ կնիքներ, ավտոմեքենաների պահեստային բանալիներ, հայտնաբերել են դրսում։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, գողություն կատարած անձանց ինքնությունը ճշտելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ, ինչպես նաև պարզվում է, թե չհրկիզվող պահարանում արդյոք գումար եղել է ու ինչ չափի։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ընկերությունը վարձակալական հիմունքներով է այդ տարածքում գործունեություն ծավալում և հայտնի է բեռնափոխադրումներով։