Լրահոս

01.01.2025 18:39


Երևանում Toyota-ի 22-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում բախվել է կայանված Tesla-ին, ապա՝ ծառին, որն էլ տապալվել և վնասել է կայանված BMW-ն և Nissan-ը

Երևանում Toyota-ի 22-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում բախվել է կայանված Tesla-ին, ապա՝ ծառին, որն էլ տապալվել և վնասել է կայանված BMW-ն և Nissan-ը

Այսօր՝ հունվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։30-ի սահմաններում Ամիրյան 18 շենքի դիմաց Երևանի բնակիչ 22-ամյա Սամվել Գասպարյանը իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով բախվել է «Tesla» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև ծառին, որն էլ տապալվել է և վնասել «BMW» մակնիշի և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Կայքի տեղեկություններով` «Toyota Camry»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի և միայն պարեկների բացատրական աշխատանքի շնորհիվ է վերադարձել դեպքի վայր և պարզվել է, որ նա գտնվում է ոչ սթափ վիճակում։

Այս խորագրի վերջին նյութերը