Գեղարքունիքի մարզում Mitsubishi-ն գլխիվայր հայտնվել է ձորակում․ 2 վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
Այսօր՝ հունվարի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։15-ի սահմաններում Փամբակ գյուղի վարչական տարածքում Գեղարքունիքի մարզի բնակիչ 43-ամյա Գարիկ Ա․-ն իր վարած «Mitsubishi P ajero» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի հարյուր մետր շրջվելով՝ գլխիվայր հայտնվել ձորակում, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով վարորդին և 1 ուղևորի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքվածների ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն, որտեղից վարորդին, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը։
Փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենա և փակել գազաբալոնի փականը։
Վթարի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորի ինքնությունը։