Լրահոս

06.12.2011 10:42


Ջիոևան հետ է վերցրել Գերագույն դատարան ներկայացրած բողոքը

Հարավային Օսիայի նախագահի նախկին թեկնածու, ընդդիմադիր Ալլա Ջիոևան «Ինտերֆաքս»-ի հետ զրույցում հայտնել է, որ հետ է վերցրել Գերագույն դատարան ներկայացրած բողոքը, քանի որ կասկածում է դատարանի անկողմնակալության վրա: Ջիոևան վստահ է, որ Հարավային Օսիայի գործող իշխանությունները դիտմամբ ձգձգել են բողոքի ուսումնասիրման գործընթացը:

Այնուհանդերձ Ալլա Ջիոևան, իր կողմնակիցների հետ միասին,   մտադիր չէ դիմել իշխանություններին։ Հարավային Օսիայի նախագահի նախկին թեկնածուն վերահաստատել է իր մտադրությունը՝ անցկացնել երդման արարողություն և սեփական կառավարությունը ձեվավորել:

Հիշեցնենք, որ Ալլա Ջիոևան Գերագույն դատարան բողոք էր ներկայացրել Հարավային Օսիայի նախագահական ընտրությունների արդյունքներն անվավեր ճաանաչվելուց հետո, ըստ որոնց նա հաղթել էր: Բողոքը ներկայացվել էր դեկտեմբերի 1-ին, բայց Գերագույն դատարանն այն պետք է ուսումնասիրեր այսօր` դեկտեմբերի 6-ին:

Այս խորագրի վերջին նյութերը