Գողթ գյուղում ամառային խոհանոցի փայտե կաթսան պայթել է. կան վիրավորներ
Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: shamshyan.com-ը հայտնում է, ժամը 01:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գառնիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գողթ գյուղում պայթյուն է տեղի ունեցել և կան վիրավորներ։
Ինչպս հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նմանատիպ օպերատիվ տեղեկություն ստացվել է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում:
Մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկաններն ու պարեկները՝ «Գառնիի բժշկական կենտրոն»-ից ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել, որ «ոտքի կոտրվածք» ախտորոշմամբ իրենք Գողթ գյուղից հիվանդանոց են տեղափոխում 2 քաղաքացու:
Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ ժամը 01:00-ի սահմաններում Գողթ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկում ամառային խոհանոցում տեղադրված փայտե կաթսայի պայթելու հետևանքով նույն տան բնակիչներ 62 ամյա Նունուֆար Մ.-ն և 33-ամյա Ստեփան Մ.-ն վնասվածքներ են ստացել, որոնք «Գառնիի բժշկական կենտրոն»-ի բուժանձնակազմը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: