Միխեիլ Կավելաշվիլին ստանձնել է Վրաստանի նախագահի պաշտոնը․ Զուրաբիշվիլին լքել է նախագահի նստավայրը (տեսանյութ)
Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնապես ստանձնել է Վրաստանի վեցերորդ նախագահի պաշտոնը, հայտնում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը:
«Դարերի ընթացքում Վրաստանն անցել է բազմաթիվ փոթորիկների միջով, և մեր ժողովուրդը, անցնելով դժբախտությունների միջով, հայրենիքն ու արժանապատվությունը պաշտպանելու համար կարողացել է անել այն, ինչն անհնարին էր թվում. հազարավոր տարիների ընթացքում անզիջում պայքարել է աշխարհի ամենամեծ կայսրությունների, թվով իրեն մի քանի անգամ գերազանցող թշնամիների դեմ, գոյատևել և մեզ համար պահպանվել է իդեալներն ու արժեքները, որոնց վրա հիմնված է մեր ազգը»,-հայտարարել է Միխեիլ Կավելաշվիլին Վրաստանի խորհրդարանում իր երդմնակալության ելույթում։
Նրա խոսքով՝ «Վրաստանը պատմական ժողովուրդ է, վրացիները երկիր են ստեղծել և, ամենակարևորը, Հայրենիք անունով հավերժական գաղափարը, և հենց այդ գաղափարն է, վրաց ժողովուրդը մշտապես փայփայում և պաշտպանում»։
Ըստ նրա, հանուն խաղաղության մշտական պայքարն կոփել է մարդկանց բնավորությունը և համոզել նրանց միասնության կենսական կարևորության մեջ. միասնություն, որը հիմնված փոխադարձ հարգանքի, ընտանիքի և հայրենիքի հանդեպ սիրո վրա:
Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ լքում է Վրաստանի նախագահի նստավայրը՝ չնայած, որ մինչ այս հակառակն էր պնդում: