Լրահոս

06.12.2011 10:23


Մոսկվայում և Սանկտ–Պետերբուրգում տեղի են ունեցել բողոքի ցույցեր

Մոսկվայում և Սանկտ–Պետերբուրգում տեղի են ունեցել բողոքի ցույցեր

Մոսկվայում դեկտեմբերի 5–ին՝ ՌԴ Պետդումայի ընտրությունների հաջորդ օրը, տեղի է ունեցել վերջին տարիների համար աննախադեպ բողոքի ցույց, որին մասնակցել է մոտ ութ հազար մարդ։ Ցույցի մասնակիցներն իրենց բողոքն են հայտնել ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ Նրանք փողոց էին դուրս եկել «Ռուսաստանն առանց Պուտինի և «Եդինայա Ռոսիայի»», «Ռուսաստանը մենք ենք» կարգախոսներով։

Հանրահավաքին հաջորդել է երթ դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենք, որին փորձել են խոչընդոտել անվտանգության աշխատակիցները։ Ոստիկանների հետ բախումների հետևանքով ձերբակալվել է 300 մարդ։

Նույնպիսի ակցիա է տեղի ունեցել նաև Սանկտ–Պետերբուրգում։

Այս խորագրի վերջին նյութերը