Քաղաքական

28.12.2024 14:12


Թանկացման թալանը ոչ մի օգուտ չի կարող տալ, բացի քաքաղացիների կյանքը դժվարացնելուց

Թանկացման թալանը ոչ մի օգուտ չի կարող տալ, բացի քաքաղացիների կյանքը դժվարացնելուց

2023թ-ին Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղի համար հավաքագրվել է 207 մլն 876 հազար դրամ, իսկ 2024 թ-ի Դեկտեմբերի 10-ի դրությամբ՝ 257 մլն 805 հազար դրամ, որի կայանման 1 ժամը կրկին 300 դրամ է և աճի տարբերությունը կազմում է մոտ 24%։ Ավելացնեմ նաև, որ այստեղ քարտով վճարելու դեպքում 12 դրամ ավել է գանձվում (312դրամ՝1ժամ), որը դեմ է կառավարության կանխիկի վերացման և օնլայն վճարումների խթանման մարտավարությանը։

Իսկ Ա և Բ գոտիների համար հավաքագրված գումարը 2024-ին՝ դեկտեմբերի 10-ի դրությամբ, հավաքագրվել է 1 մլրդ 847 մլն 364 հազար դրամ, 2023-ի համեմատ գրեթե կրկնակի ավելի է հավաքագրվել։

Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ վերգետնյա և ստորգետնյա ավտոկայանատեղիների պակաս ունենք, քանի որ մարդիկ իրականում պետք է ավելի շատ օգտվեին ավտոկայանատեղերից, քան Ա և Բ գոտիներից։ Թանկացման թալանը ոչ մի օգուտ չի կարող տալ, բացի քաքաղացիների կյանքը դժվարացնելուց։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը