Լրահոս

06.12.2011 10:00


Իրաքում պայթյունների հետևանքով զոհվել է 28 մարդ

Իրաքում պայթյունների հետևանքով զոհվել է 28 մարդ

«Ֆրանս պրես» գործակալությունը փոխանցում է, որ Իրաքում դեկտեմբերի 5–ին շիաների դեմ ուղղված մի շարք ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվել է ամենաքիչը 28 մարդ։

Գիլա քաղաքից հյուսիս ավտոմեքենայի պայթյունի հետևանքով զոհվել են առնվազն 16 շիաներ, իսկ 45 մարդ վիրավորվել է։ Եվս մեկ մարդ է զոհվել և երեքը վիրավորվել քաղաքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Մեկ այլ պայթյուն էլ գրանցվել է մայրաքաղաք Բաղդադից 40 կմ հեռավորության վրա գտնվող Լատիֆիա քաղաքում, ինչի հետևանքով զոհվել է մեկ մարդ։

Հետագայում տեղեկություն է տարածվել Բաղդադում տեղի ունեցած երեք պայթյունների մասին, որոնք դարձել են 10 մարդու մահվան պատճառ, վիրավորվել է 30 մարդ։

Գործակալությունը նշում է, որ ահաբեկչությունները տեղի են ունեցել շիաների կարևորագույն տոներից մեկի՝ Մուհամեդի թոռ իմամ Հուսեյնի հիշատակի օրվա նախօրեին։

Այս խորագրի վերջին նյութերը