Միհրանյանի մուտքը ՀՀ արգելելու հարցով ՌԴ նախագահին կից խորհուրդը դիմել է ՄԱԿ
Քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի մուտքը Հայաստան մերժելու կապակցությամբ Ռուսաստանի նախագահին առընթեր Մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակության զարգացման խորհուրդը դիմել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրկին: Այս մասին հայտնում է խորհրդի տելեգրամյան ալիքը։
Դիմումի հեղինակները ՄԱԿ-ի ներկայացուցչին և միջազգային հանրությանը կոչ են արել գնահատական տալ Հայաստանի իշխանությունների՝ իրենց կարծիքով ոչ կոռեկտ գործողություններին:
«...Խնդրում ենք գործի դնել ձեր ազդեցությունը և բոլոր հնարավոր միջոցները պաշտոնական Երևանի վրա ազդելու համար՝ Ռուսաստանի քաղաքացի Անդրանիկ Միհրանյանի իրավունքների աղաղակող խախտման հետևանքները վերացնելու նպատակով»,-ասված է Մարդու իրավունքների խորհրդի ղեկավար Վալերի Ֆադեևի ստորագրած ուղերձում: