Ձերբակալվել է Նիկոլ Փաշինյանից պաշտոն ստացած հերթական նախկին պաշտոնյան
168.am-ի տեղեկություններով` երեկ ձերբակալվել է օրերս աշխատանքից ազատված Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը։Ավելի ուշ վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը 2 ամսով։ Լուրը հաստատեցին Հակակոռուպցիոն դատարանից։
Հիշեցնենք նախկինում երկար տարիներ Աբովյանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Գևորգյանը Նիկոլ Փաշինյանի կառավարության մաս կազմեց 44-օրյա պատերազմից հետո տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո` Ջրային կոմիտեի նախագահ նշանակվելով 2021թ. դեկտեմբերի 17-ին։
Մեր տեղեկություններով` Վահագն Գևորգյանը մեղադրվում է ենթադրյալ կոռուպցիոն հանցանքներ կատարելու մեջ, և գործը քննվում է Հակակոռուպցիոն կոմիտեում։
Հակակոռուպցիոն կոմիտեից նույնպես հաստատեցին, որ Վահագն Գևորգյանն ունի մեղադրյալի կարգավիճակ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակներում:
Ձերբակալվել է Նիկոլ Փաշինյանից պաշտոն ստացած հերթական նախկին պաշտոնյան
168.am-ի տեղեկություններով` երեկ ձերբակալվել է օրերս աշխատանքից ազատված Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը։ Ավելի ուշ վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը 2 ամսով։ Լուրը հաստատեցին Հակակոռուպցիոն դատարանից։