Լևոն Տեր–Պետրոսյանի վերջին ելույթին նախորդող ու հաջորդող օրերին նախագահական նստավայրից երկու տիպի «մուտիլովկա» էր տարածվում։ Մեկն այն էր, թե իբր ԲՀԿ–ն ՀՀԿ–ի հետ միասնական ցուցակով է մասնակցելու առաջիկա ԱԺ ընտրություններին։ Մյուս «մուտիլովկան» իշխանական թութակի կարգավիճակ ունեցող «բարգավաճականի» միջոցով տարածելն էր, թե Գագիկ Ծառուկյանը արտերկրից վերադառնալուց հետո անպայման կարձագանքի ՀԱԿ առաջնորդի քաղաքական վերլուծության մեջ հնչեցրած գնահատականներին։ Այս երկրորդ «մուտիլովկայի» նպատակն այն էր, որ Ծառուկյանին «վիլկայի» մեջ վերցնեին, քանզի ինչ էլ ասեր ԲՀԿ առաջնորդը՝ «վերլուծաբանները» էժանագին եզրակացություններ էին անելու և ներկայացնեին հանրությանը։
Ծառուկյանը վերադարձավ և իր խոսնակի շուրթերով անդրադարձավ վերջին շրջանում հասարակական հետաքրքրություն ներկայացնող հայտնի թեմային։ Նախ ասվեց, որ ՀԱԿ առաջնորդի ասածներն ի գիտություն են ընդունվում, այն է՝ ընտրակեղծիքներ թույլ չտալու շուրջ հնարավոր համագործակցության թեման բաց է և ենթադրվում է, որ արդյունավետ ձևաչափեր միշտ էլ կարելի է գտնել։
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հետ միասնաբար հանդես գալու տարածվող լուրերին, ապա դրանք որակվեցին որպես կեղծ լուրեր։ Ասել է թե՝ «մուտիլովշիկների» արածներն իրենց մնացին։
ԲՀԿ–ին հիմա մնում է հանգստություն պահպանել, ուշադիր հետևել քաղաքական շարժերին, շարունակել իր գիծը և մաքրել սեփական շրջապատը Բաղրամյան 26–ի վճարովի թութակի կարգավիճակ ունեցող և խոսելու «պանոսով» տառապող չաչանակից։ Այդ չաչանակի միջոցով նախագահական նստավայրի «պոլիտտեխնոլոգները» տեղեկատվական դաշտը լցնում են զիբիլով ու գարշահոտություն տարածում՝ փորձելով ԲՀԿ–ի շուրջ տեղեկատվական աղմուկ ստեղծել։ Ճիշտ է, դա, մեծ հաշվով, բան չի փոխում և ազդեցություն չի գործում ԲՀԿ–ի իմիջի վրա, բայց դա էլ է պետք բացառել։ Մնացած առումներով ամեն ինչ կարգին է։
ԲՀԿ–ն արձագանքեց

Արման Սահակյան