Սևանում բախվել են «Toyota Corolla»-ն և «Opel Astra»-ն. 1 հոգի տեղափոխվել է ԲԿ
Դեկտեմբերի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Սևան քաղաքի «Գոմաձոր» թաղամասում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 36-ամյա Վաչե Վ․-ի վարած «Toyota Corolla» մակնիշի և 50-ամյա Սևադա Մ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորի ինքնությունը։