Քաղաքական

25.12.2024 20:15


ՌԴ-ն պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը. Զախարովա

ՌԴ-ն պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը. Զախարովա

Ռուսաստանը, ինչպես և նախկինում, պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մոսկվան նաև պատրաստ է աջակցել տարածաշրջանում տնտեսական, տրանսպորտային կապերի խթանմանը, վստահության, շահերի հաստատմանը մի շարք միջոցառումների օգնությամբ, որոնք արդեն նախանշված են և պետք է իրականացվեն»,-ասել է նա:

Մարիա Զախարովան հավելել է, որ հայերին՝ եղբայրական ժողովրդին, ինչպես նաև Հարավային Կովկասի բոլոր բնակիչներին Նոր տարում մաղթում է բարեկեցություն, խաղաղություն, բարգավաճում և առկա խնդիրների լուծում:

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը