Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փողի հանդեպ թուլություն ունի․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանն է։
Հարցազրույցի շրջանակներում Անդրանիկ Թևանյանի հետ զրուցել են Երևանում հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման, այս հարցում քաղաքային իշխանությունների կատարած հետքայլի, ընդդիմության նախաձեռնած ստորագրահավաքի, մայրաքաղաքում կարմիր կետագծերի որոշումը դատարանի կողմից անվավեր ճանաչվելու և իշխանությունների կողմից այն նորից ընդունելու, աղբահանության վճարի թանկացման, Գյումրիում տեղի ունեցող զարգացումների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։ Անդրադարձել են նաև Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությանը, քննարկել, թե ինչու է վերջինս հրաժարվում Ռուսաստան մեկնելուց ու ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովին մասնակցելուց։
Անդրանիկ Թևանյանն ընդգծել է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փողի հանդեպ թուլություն ունի։
«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փողի հանդեպ թուլություն ունի, հակվածություն ունի՝ փող հավաքելու մոլուցքով իրենց։ Բայց այդ դատական պրոցեսն էլ է շարունակվում, և նոր պրոցես է սկսվելու»,-ասել է Թևանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է իշխանությունը կարմիր կետագծերի հարցում համառություն դրսևորում ու չնայած դատարանի որոշմանը, կրկին թանկացնում դրանք։
«Մայր Հայաստան» շարժման առաջնորդը նաև համոզմունք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը թրքաքովիդով է վարակվել, ինչի պատճառով էլ Ռուսաստան չի մեկնում։