Քաղաքական

25.12.2024 19:53


7.650.000 դրամ տոմսի գումար հատուցելու պատրաստ Ավինյանը չի վճարել 150.000 դրամ պետտուրքի գումարը

7.650.000 դրամ տոմսի գումար հատուցելու պատրաստ Ավինյանը չի վճարել 150.000 դրամ պետտուրքի գումարը

7.650.000 դրամ տոմսի գումար հատուցելու պատրաստ Ավինյանը չի վճարել CIVILNET-ին դատի տալու 150.000 դրամ պետտուրքի գումարը, ինչի արդյունքում դատարանը մերժել է գործը վարույթ ընդունելը։ Ընդ որում՝ ասում էր եկամուտներիս հայտարարագիրը նայեք՝ կհասկանաք, թե որտեղից եմ հատուցելու։ Փաստորեն՝ սկանդալից հետո 7.650.000 դրամ վճարելու հնարավորություն ունի, բայց սեփական համբավը պաշտպանելու համար լրատվամիջոցին դատի տալիս՝ դատարանին միջնորդում է պետտուրքն իրենից չգանձել, քանի որ իր հնարավորությունները սահմանափակ են։ Ուղղակի անհարմար է…

Ընդ որում՝ լրատվամիջոցի հրապարակումն ուղիղ կոռուպցիոն վերագրումներ էր պարունակում իր հասցեին։

Հիմա գումարի խնդիր ունե՞ք, թե՞ չունեք։

Թեպետ՝ դատական վիճակագրությունն Ավինյանի օգտին չէ. հիմնականում պարտվում է։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի ֆեյսբության էջից

Այս խորագրի վերջին նյութերը