Քաղաքական

25.12.2024 14:59


Կրեմլում ակնկալում են, որ Փաշինյանը տեսակապով կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին

Կրեմլում ակնկալում են, որ Փաշինյանը տեսակապով կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին

Կրեմլում ակնկալում են, որ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 26-ին տեսակապով կմասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին. այս մասին, ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Առավոտյան Փաշինյանը հայտնել է, որ քովիդի ախտորոշման պատճառով չի մասնակցի այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, իսկ ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ որոշում կկայացնի մինչև օրվա վերջ:

Դմիտրի Պեսկովի համոզմամբ՝ Հայաստանը դեռևս շատ կարևոր մասնակից է ինչպես Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ), այնպես էլ Անկախ պետությունների համագործակցության կազմակերպությունում (ԱՊՀ): Նրա կարծիքով՝ այդ մասնակցությունից և՛ Հայաստանը, և՛ հայ ժողովուրդը բազմաթիվ դիվիդենտներ են ստանում։

«Մեր հայ գործընկերները չեն մասնակցում ՀԱՊԿ-ին, նրանք դադարեցրել են իրենց մասնակցությունը։ Այդուհանդերձ, Հայաստանը դեռևս շատ կարևոր մասնակից է և՛ ԵԱՏՄ-ում, և՛ ԱՊՀ-ում։ Այս մասնակցությունից և՛ Հայաստանը, և՛ հայ ժողովուրդը մեծ դիվիդենտներ են ստանում։ Այսպիսով, սա երկկողմանի ճանապարհ է. դրանում շահագրգռված են և՛ ԱՊՀ-ն, և՛ մեր հայ ընկերները»,-հայտարարել է Դմիտրի Պեսկովն՝ անդրադառնալով կառույցներում Երևանի դերի մասին հարցին։

Այս խորագրի վերջին նյութերը