Եթե մեր ժողովրդին հիմարի տեղ է դնում, ինչո՞ւ հիմարի տեղ չդնի նաև ԱՊՀ ղեկավարներին
Նիկոլ Փաշինյանը վերջին երկու տարում խուսափում է ԱՊՀ նիստերին մասնակցելուց, ԵԱՏՄ նիստերին մասնակցելուց՝ ոչ։Ցավալի զուգադիպությամբ, այս անգամ, այդ երկու նիստերը մեկ վայրում են, մեկ օր տարբերությամբ, դեկտեմբերի 25-ին՝ ԱՊՀ երկների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը, 26-ին՝ ԵԱՏՄ ղեկավարների հանդիպումը, երկուսն էլ Սանկտ Պետերբուրգում։
Ինչպե՞ս խուսափել ԱՊՀ ղեկավարների նիստից, բայց մասնակցել ԵԱՏՄ ղեկավարների նիստին։ Փաշինյանը, ըստ երևույթին, անգամ նստել-մտածելու, պատճառ բռնելու վրա ժամանակ չծախսեց։ Երկու օրով վարակվել եմ կորոնավիրուսով։ Բոլոր հարցերին գեղավարի պատասխան գտնող Փաշինյանը գտավ նաև այս «կռուտիտը»՝ դեկտեմբերի 23-ին և 24-ին մեկուսացել եմ․ վայ քու արա․ ամսի 25-ին դզվեցի, 26-ի նիստին կարող է մասնակցեմ։
Ուշագրավ է, որ քովիդի դրական ախտորոշում ունեցած Փաշինյանը, որ իբր մեկուսացել էր, նույն օրը խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել են պատգամավորներ, նախարարներ, ԿԲ նախագահը և այլն։ Այսինքն՝ հրավիրել է վարակելու։
Նաև ուշագրավ է, որ Փաշինյանը արդեն երեք անգամ վարակվել է կորոնավիրուսով, որից երկուսը՝ ՌԴ գնալուց առաջ, մեկը՝ ավելի վաղ․ ու բոլորը տևել են ավելի կարճ, քան կորոնավիրուսից բուժման՝ գիտականորեն ապացուցված նվազագույն ժամկետն է։
Դպրոցական տարիքը հիշեցի, որ ծույլիկը, մշտապես դասերից բացակայողը միշտ առիթ էր մտածում՝ պապիկս հիվանդ է, տատիկս մահացավ և այլն։ Գիտեինք, որ սուտ է ասում ու ամեն անգամ հարցնում էինք՝ դու քա՞նի տատիկ ունես։
Խնդում ենք, բայց էս ամենը խնդալու կլիներ, եթե չվերաբերեր մեզ, մեր երկրին ու մեր երկիրը արտերկրում ընդունելուն։ Էս պահվածքը, ժողովուրդ ջան, մեզ վրա է անդրադառնում։ Ցավոք, սրանով են մեզ ճանաչում վերջին 6-7 տարում։

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից