Դավութօղլու. «Սիրիայի հանդեպ մեր հակազդեցությունն ուժեղացել է և հետագայում էլ ուժեղանալու է»
–Սիրիայի հանդեպ մեր հակազդեցությունն ուժեղացել է և հետագայում էլ ուժեղանալու է, քանի որ Սիրիայի իշխանությունները շարունակում են ճնշում գործադրել ցուցարարների վրա՝ չնայած մեր իննամսյա ջանքերին,– նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։
Ըստ ադրբեջանական «AANS-press.com» կայքի՝ Դավութօղլուն ընդգծել է, որ Թուրքիայի և Արաբական երկրների լիգայի համատեղ նախաձեռնությունն արհամարհվել է Դամասկոսի կողմից, և իր երկրին այլ բան չի մնում, քան պատժամիջոցներ կիրառել։
–Մենք չենք կարող տեսնել՝ ինչպես են ամեն օր մեր աչքերի առջև մարդիկ զոհվում, չենք կարող լուռ մնալ,– ասել է Դավութօղլուն և հավելել, որ Դամասկոսի հանդեպ իրենց վերաբերմունքը շարունակում է անփոփոխ մնալ։
Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայի իշխանությունները որոշում կայացրին Սիրիայի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառել, որոնք նախատեսում են Սիրիայի հետ ռազմավարական համագործակցության, Սիրիայի Կենտրոնական բանկի հետ հարաբերությունների սառեցում, ինչպես նաև նախագահ Բաշար Ասադի վարչակարգի և կառավարության ֆինանսական ակտիվների սառեցում։