Փաշինյանն ու Երևանի քաղաքապետարանը 6,5 մլրդ դրամով նորից մտնում են քաղաքացու գրպանը․ Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ)
Այս թանկացումների արդյունքում 6,5 մլրդ դրամ ավելանում է անշարժ գույքի գույքահարկը։ Երևանի ավագանու նիստում այս մասին նշել է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը՝ հավելելով․
«Այսինքն, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը և Երևանի քաղաքապետարանը միասին 6,5 մլրդ դրամով նորից մտնում են քաղաքացու գրպանը»։
Նա նաև նշել է, որ Լեռ Կամսար փողոցում այս տարի արդեն 3 անգամ նույն տեղում աֆալտբետոնյա ծածկի աշխատանքներ են կատարել․
«Նույն փոսը նույն տարվա մեջ 3 անգամ լցրել են, ու դա ներկայացնում են որպես կատարված աշխատանք։ Եթե այդպես է, նույն փոսը մի հազար անգամ արեք, ավելի մեծ թիվ կստացվի»,-նշել է Գրիգոր Իսկանդարյանը։