Հավայան կղզիներում ժայթքել է աշխարհի ամենահզոր հրաբուխներից մեկը
Հավայան արշիպելագի Մեծ կղզում ժայթքում է Կիլաուեա հրաբուխը, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը: Scripps News պորտալն այս հրաբուխն անվանել է աշխարհի ամենահզոր հրաբուխներից մեկը։ Ժայթքումը սկսվել է երեկ՝ դեկտեմբերի 23-ին, տեղական ժամանակով վաղ առավոտյան, որը Երևանի ժամանակով համապատասխանում է երեկոյին:
Ժայթքումն առաջինն էր վերջին մի քանի ամսվա ընթացքում. Կիլաուեան վերջին անգամ ժայթքել էր 2023 թվականի հունիսին: Սա հրաբխի վեցերորդ ժայթքումն է վերջին չորս տարվա ընթացքում։ Նախորդ ժայթքումները տևում էին մեկ շաբաթից մինչև մեկ տարի:
Կիլաուեայի ժայթքման պատճառով ավիացիոն կարմիր կոդ է հայտարարվել, ինչը նշանակում է վտանգ օդային տրանսպորտի համար։

Աղբյուրը՝ tert.am