Ուզբեկստանում նախագահի լիազորությունների ժամկետը երկու տարով կրճատել են
Ուզբեկստանի խորհրդարանը երկրի Սահմանադրության մեջ որոշ փոփոխություններ է մտցրել, ըստ որոնց՝ այսուհետև երկի նախագահն ընտրվում է ոչ թե 7, այլ 5 տարի ժամկետով։ Այնուամենայնիվ, չի նշվում՝ երբ այս որոշումը կմտնի ուժի մեջ։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։
Խորհրդարանից տեղեկացնում են, որ վերոհիշյալ փոփոխությունը նախաձեռնել է հենց երկրի նախագահը՝ Իսլամ Քարիմովը։
Հետաքրքրական է, որ ավելի վաղ Իսլամ Քարիմովն ինքն էլ ընտրվել է 5 տարի ժամկետով, քանի որ նախկինում Ուզբեկստանի Սահմանադրությունը ենթադրում էր ոչ թե յոթ, այլ հենց հինգ տարվա նախագահական պաշտոնավարում։ 2002-ին, սակայն, որոշում կայացվեց փոփոխություններ մտցնել ու սահմանել 7 տարվա նախագահական լիազորություններ։
Չնայած այն հանգամանքին, որ երկրի Սահմանադրությունն արգելում է 3 անգամ անընդմեջ լինել նախագահ, այնուամենայնիվ, Քարիմովը 2007-ին 3-րդ անգամ դարձավ երկրի նախագահ։