Լրահոս

05.12.2011 16:42


Սիրիան ընդունել է ԱՊԼ–ի առաջարկությունը, բայց որոշակի վերապահումներով

Սիրիան ընդունել է ԱՊԼ–ի առաջարկությունը, բայց որոշակի վերապահումներով

Սիրիայի կառավարությունը դրական պատասխան է տվել երկրում ստեղծված ճգնաժամի լուծման համար Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) առաջարկին։ Այս մասին հայտարարել է Սիրիայի ԱԳՆ մամլո քարտուղար Ջիհադ Ալ Մաղդեսին։

Ըստ պաշտոնյայի խոսքերի՝ Դամասկոսը, այնուամենայնիվ, որոշ փոփոխություններով է ընդունել  ԱՊԼ առաջարկը։ Փոփոխությունների մասին չի հաղորդվում։

Հիշեցնենք, որ ԱՊԼ–ն ավելի վաղ նույնպես հանդես էր եկել նման առաջարկությամբ, սակայն այն չէր ընդունվել, որովհետև ԱՊԼ–ն չէր համաձայնվել այդ փոփոխություններին։

Այս խորագրի վերջին նյութերը