Լրահոս

04.05.2009 17:45


Տիգրան Սարգսյանի որոշումներով՝ աշխատանքից ազատվել են մի շարք պաշտոնյաներ

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության մամլո ծառայությունից՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Բագրատ Եսայանն ազատվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոնից։ Մեկ այլ որոշմամբ՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ է նշանակվել Մանուկ Մկրտչյանը։
ՀՀ վարչապետի որոշումներով՝ Դավիթ Երիցյանն ազատվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալի, Հակոբ Մաթիլյանը՝ ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալի պաշտոնից։
Արտակ Չոբանյանը, Արտաշես Նիկոյանը և Զոհրաբ Թորոսյանն ազատվել են՝ համապատասխանաբար, ՀՀ Արարատի, Գեղարքունիքի և Լոռու մարզպետի տեղակալի պաշտոններից։

Այս խորագրի վերջին նյութերը