Լրահոս

05.12.2011 15:42


Ճապոնիայում տեղի է ունեցել «ամենաթանկ» ավտովթարը

Ճապոնիայում տեղի է ունեցել աշխարհի ավտովթարների պատմության մեջ ամենաթանկը։ Ինչպես փոխանցում է «BBC»–ն, Յամագուտի պրեֆեկտուրայի մայրուղում իրար են բախվել միանգամից ութ «Ֆերարի», երեք «Մերսեդես Բենզ», մեկ «Լամբորգինի» և երկու միջին դասի ավտոմեքենաներ։

Ավտովթարի ադյունքում ոչ ոք լուրջ վնասվածքներ չի ստացել, բժիշկները տուժածներին օգնություն են ցույց տվել հենց դեպքի վայրում։ Վեց ժամով փակվել է մայրուղիով երթևեկությունը։

Ըստ նախնական տվյալների՝ «Ֆերարի»–ներից մեկը ցանկացել         է փոխել երթևեկության շարքը, սակայն բախվել է կենտրոնական բաժանիչ արգելապատնեշին։ Ականատեսների վկայությամբ՝ ավտոմեքենաները շարժվում էին 140–160կմ/ժ արագությամբ։

Ճապոնական լրատվամիջոցների գնահատմամբ՝ այս ավտովթարն ապահովագրական ընկերություններին կարժենա մոտ 4 մլն դոլար։ Վթարից հետո տեսանյութը կարող եք դիտել այստեղ։

Այս խորագրի վերջին նյութերը