Հարցազրույց

19.12.2024 10:00


Երևանն իրեն անբարենպաստ վիճակում է դնում՝ հրաժարվելով բանակցային գործընթացում Ռուսաստանի գործընկերությունից. Վիտալի Միլոնով (տեսանյութ)

Երևանն իրեն անբարենպաստ վիճակում է դնում՝ հրաժարվելով բանակցային գործընթացում Ռուսաստանի գործընկերությունից. Վիտալի Միլոնով (տեսանյութ)

ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը Alpha News-ին մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, որ Բաքվի հետ վերջնական հաշտեցման համար Երևանը պետք է փոխի սահմանադրությունը և համաձայնի ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։

Ըստ փորձագետի՝ Երևանն իրեն դնում է անբարենպաստ դրության մեջ՝ հրաժարվելով թույլ տալ Ռուսաստանին լինել բանակցային գործընթացում գործընկեր։

«Ես չեմ հասկանում, թե ինչպես կարող է մի կողմը մյուս կողմի համար պայմաններ դնել: Եթե մարդն ուզում է խաղաղության պայմանագիր կնքել, կնքում է։ Իսկ այս ձևաչափով, դա ինչ-որ նկատողությունների շարք է։

Երկրորդ՝ մենք պետք է հասկանանք, որ Երևանն իրեն անբարենպաստ դրության մեջ է դնում՝ հրաժարվելով բանակցային գործընթացում Ռուսաստանի գործընկերությունից։ Փաշինյանը Ռուսաստանին բացառեց այս գործընթացից: Այժմ մենք տեսնում ենք, որ Հայաստանն ինքնուրույն հրաժարվում է օգտվել Ռուսաստանի օգնությունից և փոխգործակցությունից։ Ռուսաստանը որպես գործընկեր ծանր ու անհարմար էր, բայց հիմա տեսնենք, թե ինքնուրույն ճանապարհը որքանով կարող է արդյունավետ լինել»,-ասել է Միլոնովը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի պայմաններին, թե Երևանը պետք է փոխի սահմանադրությունը և համաձայնի ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը, պետդումայի պատգամավորը կարծում է, որ դա Ադրբեջանի միակ պայմանը չէ։

«Վաղը կլինի ևս մեկ պայման, մյուս օրը՝ ևս մեկը։ Մենք գիտենք, թե ինչպես են սովորաբար տեղի ունենում միջազգային պայմանավորվածությունները, երբ դրանք ձեռք ես բերում թուրքերի հետ։ Այնտեղ դու երբեք շահած չես լինի, քանի որ միշտ ինչ-որ նոր հանգամանքներ կառաջանան։ Եվ այն, ինչի մասին խոսում էին, ձեռք էին սեղմում կես տարի առաջ, ամբողջությամբ կչեղարկվի։ Նայեք ևս մեկ նոր օրինակ՝ Սիրիային»,-եզրափակել է Միլոնովը:

Այս խորագրի վերջին նյութերը