Ձայների 99 տոկոսի հաշվարկով՝ «Միասնական Ռուսաստանը» ստացել է քվեների 49,54 տոկոսը
Ձայների 99 տոկոսի հաշվարկով՝ «Միասնական Ռուսաստանը» ստացել է քվեների 49,54 տոկոսը։ Այս մասին հաղորդել է Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Չուրովը։ ՌԴ Կոմունիստական կուսակցությունը հավաքել է 19,16 տոկոս, «Արդար Ռուսաստան»–ը` 13,22 տոկոս, Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 11,66 տոկոս ձայն: Մնացած կուսակցությունները չեն կարողացել հաղթահարել յոթ տոկոսանոց արգելքը։
Հիշեցնենք, որ ՌԴ Պետդումայի ընտրությունները կայացել են դեկտեմբերի 4-ին: Ընտրություններին մասնակցում էին յոթ կուսակցություններ՝ «Միասնական Ռուսաստանը», «Արդար Ռուսաստանը», Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական, ՌԴ կոմունիստական կուսակցությունները, «ՅԱԲԼՈԿՈ»–ն (3,3 տոկոս), «Ռուսաստանի հայրենասերները» (0,97) և «Արդար գործ» կուսակցությունը (0,59 տոկոս): Ընտրված խորհրդարանը գործելու է գալիք հինգ տարում: