Զախարովան մեկնաբանել է Ալիևի պահանջը՝ այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի վերաբերյալ (տեսանյութ)
Կարծում եմ՝ ավելի լավ է Երևանում հարցնել, թե ինչպես են վերաբերվում հենց Հայաստանի իշխանություններն այս հայտարարություններին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջը Հայաստանի իշխանություններից՝ բանակցություններ սկսել այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի համայնքի» հետ։
«Մեր դիրքորոշումը հայտարարված է. Եռակողմ համաձայնագրերի ամենաբարձր մակարդակի տարրերից է մարդասիրական բլոկի քննարկումը, ներառյալ այնպիսի հարցեր, ինչպիսիք են փախստականների իրավունքների հարգումը, մշակութային, պատմական և կրոնական ժառանգության հուշարձանների պահպանումը, դրանց անվտանգ և ազատ մուտքի ապահովումը, անհայտ կորածների որոնումը, ռազմագերիների և պահվող այլ անձանց փոխանակումը։
Մենք բազմիցս նշել ենք Բաքվում և Երևանում երկխոսության վերսկսման կարևորությունը հումանիտար հարցերի ողջ շրջանակի շուրջ՝ ինչպես պաշտոնական, այնպես էլ հասարակական։ Մեր կողմից մենք պատրաստ ենք աջակցել, եթե կողմերը ցանկանան օգտվել մեր հնարավորություններից»,-ասել է Զախարովան։

Աղբյուրը՝ news.am