Լրահոս

05.12.2011 13:58


«ՀԱՄԱՍ»–ը որոշել է իր շտաբ–բնակարանը Սիրիայից տեղափոխել

«ՀԱՄԱՍ»–ը որոշել է իր շտաբ–բնակարանը Սիրիայից տեղափոխել

ՀԱՄԱՍ» պաղեստինյան իսլամիստական շարժման ակտիվիստների մեծ մասը լքել է Սիրիայի տարածքը, որտեղ տեղակայված է խմբավորման քաղաքական բյուրոն։ Այս մասին հաղորդում է իսրայելական «Հաարեց» պարբերականը։

Պարբերականի տվյալներով՝ Սիրիայից հիմնականում հեռանում են շարժման երկրորդական մասնակիցները, որոնք պատասխանատու են խմբավորման ռազմական և ֆինանսական ճյուղի համար։ Դրանից բացի, հեռացողների թվում են նաև «ՀԱՄԱՍ»–ի քաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ։ Հաղորդվում է, որ նրանք տեղափոխվում են Գազայի հատված, Սուդան, Քաթար և Լիբանան։

«Հաարեց»–ի փոխանցմամբ՝ Սիրիան լքելու որոշումը խմբավորման անդամները կայացրել են այդ երկրում սուր քաղաքական ճգնաժամի համապատկերին։

Այս խորագրի վերջին նյութերը