ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել լքել Սիրիայի տարածքը
ԱՄՆ վարչակազմը հորդորել է Միացյալ Նահանգների քաղաքացիներին լքել Սիրիայի տարածքը՝ անվտանգային անկանխատեսելի իրավիճակի պատճառով։ Հայտարարությունը տարածել է Դամասկոսում ԱՄՆ դեսպանատունը։
«Սիրիայում անվտանգային իրավիճակը մնում է անկայուն և անկանխատեսելի՝ զինված բախումների և ամբողջ երկրում ահաբեկչության պատճառով։ ԱՄՆ քաղաքացիները հնարավորության դեպքում պետք է լքեն Սիրիան»,-նշված է հայտարարությունում։
Ամերիկացիներին, ովքեր չեն կարող լքել Սիրիան, խորհուրդ են տվել պատրաստ լինել արտակարգ իրավիճակների։

Աղբյուրը՝ yerevan.today