Կարծիք

17.12.2024 08:48


7 տարում այդպես էլ չհասկացավ՝ ինչ անի, ինչը՝ ոչ, ինչ խոսի ու երբ լռի․ «Կարճ ասած» (տեսանյութ)

7 տարում այդպես էլ չհասկացավ՝ ինչ անի, ինչը՝ ոչ, ինչ խոսի ու երբ լռի․ «Կարճ ասած» (տեսանյութ)

Ինձ միշտ զարմացրել է, թե անիմաստ ժամանակ է վատնում Հայաստանի վարչապետը, նա չի խնայում ժամանակը և պետական ռեսուրսները՝ անելու մի բան, որը իր գործնեության հետ կապ չունի։ Կառավարությունը շրջանառության հարկի համակարգում փոփոխություններից է արել, տնտեսվարողները չափազանց դժգոհ են։ Նախագիծն առաջարկել է ֆինանսների նախարարությունը, հարկահավաքությունը անում է պետեկամուտների կոմիտեն։ Նշանակում է՝ ֆինանսների նախարարը և ՊԵԿ նախարահը պետք է գիշեր-ցերեկ ասուլիս տան, քննարկումներ կազմակերպեն, հոլովակներ տարածեն ու բացատրեն իրենց արածը։ Երբ Նիկոլ Փաշինյանը մտնում է եթեր ու երկու շաբաթ առաջ ընդունված օրենքի մասին բացատրություն տալիս, չլինելով դրա մասնագետը, նշանակում է, որ նա համակարգը, պետությունը դնում է մի կողմ, սկսում է անել այն, ինչ իրենը չէ։

Երբ պետության վարչապետը զբաղեցնում է կառավարության ամբողջ կազմը ու ելույթ է ունենում այն մասին, որ ինչ-որ մեկին զրո տոկոսով գյուղվարկ են տվել, նա էլ Նիվա է առել ու տարել-գցել ձորը, անգամ ասելիքի իմաստն է դժվար հասկանալի, սա էլ աբսուրդ է։ Նախ չկա նման դեպք, ուղղակի պատկերավոր խոսում է, սովորության համաձայն։ Բայց եթե անգամ այդպես է, մասնավոր դեպք է, ոչ քո ասելուն էր, ոչ էլ ասելու տեղն էր, ոչ էլ քաղաքացին սպասում հենց այդ թեկուզ եղած խնդրի լուծմանը, քեզանից սպասելիքը շատ ավելի կարևոր հարցերն են, որը թողում ես, խոսում ինչոր այս պահին ստից թեմաներից, էն կարևորները չլուծած։ Պետությունը նրա համար է, որ մեխանիզմ մշակի ու մշակել է, որ եթե վարկը նպատակին չի ծառայում, հսկի, վերահսկի, տույժեր, տուգանքներ սահմանի, անգամ՝ գումարի վերադարձ ապահովի։ Եթե նման բան կար, պետք է գյուղատնտեսության ոլորտը համակարգող էկոնոմիկայի նախարարը, ոստիկանությունը, դատախազությունը զբաղվեին դրանով, ոչ թե դու՝ կառավարության նիստին, ելույթներ ունենաս երևույթներից, որը քո ենթակա մարմինը պետք է լուծած լիներ, անցած լիներ առաջ։

Վստահ եմ՝ եթե մեր պետության բոլոր կառույցների ղեկավարները իրենց տեղում լինեին, Նիկոլ Փաշինյանին վաղուց էին մեղադրանք առաջադրել անգործության, պետական միջոցները քամուն տալու մեջ, եթե մեր օրենսդրությունը թույլ տար ոչկոմպետենտության համար մեղադրանք առաջադրել, դրանով էլ շուտվանից՝ կդատեին։ Որովհետև նա ի պաշտոնե պետք է խոսի ու լուծի այ էս չափի հարցեր, բայց նա խոսում է այ էս չափի հարցերից, որովհետև այ էս չափի հարցերը պռավալ է տվել։

Մայրը 8-րդ հարկի բալկոնից գոռում է ՝ Աշոտիկ, դու արդեն 11-րդ դասարան ես, չես հասկանո՞ւմ, որ 3-րդ դասարանցի աղջիկների հետ պետք ա բակում ռեզին չխաղաս։ Նիկոլ, ռեզին խաղալը թող մի կողմ, դրա վածտն անցել ա։ Դու մանր բաներով ես քեզ զբաղեցնում ու նրանց, ում հետ դու խոսում ես էդ մանր բաներից։ Մենակ դու չես դրանով զբաղված չէ՞, նաև ստիպում ես, որ կառավարության անդամները, առընթեր մարմինների անդամները էդ ցնդաբանությունը լսեն, հետո հոգնած, հերթական անգամ բան չհասկացած, գնան իրենց ենթականերին ասելու՝ հեչ, բան չկա, զբաղվեք ձեր գործերով, տենանք վերջը ինչա լինում։ Տենց ա՞, չէ)

Մեզ ամենամեծ խանգարող բանը ժամանակն է, չի հերիքում․ չենք կարողանում հասցնել։ Ես աշխատում եմ մեկ կայքի գլխավոր խմբագիր, բայց չեմ հասցնում գործերս անել․ եթե ինձ հրավիրում են որևէ միջոցառման, քննարկման, չեմ հասցնում, եթե դա շաբաթ կամ կիրակի չէ, ժամանակը չի հերիքում։ Կառավարությունը՝ իշխանության ներկայացուցիչները, նախարար, մարզպետներ, կառավարությանն առընթեր մարմիններ, փոխվարչապետներ, ԱԳ նախարարը, Պաշտպանության նախարարը, հավաքվել են, կառավարության զեկուցվող հարցերը քչացրել եք, սարքել եք 50 հարցից ընդամենը 3 զեկուցվող, որ շուտ պրծնեք, գնաք աշխատեք, դու էդ սաղի ներկայությամբ քննարկում ես՝ կարելի՞ է 4 օր առաջվա խոզի բուդը ուտել, թե չէ։ Գաստրոէնտերոլո՞գ ես, ինչ ես։ Էդ մասին պետք է անգամ առողջապահության նախարարը չխոսի, այլ նախարարությւոնը մի իրազեկում տա, գուցե բժիշկների հորդորի, գնալ և եթերներում ժողովրդին իրազեկել։ Դա կոչվում է, համակարգված աշխատանք, ամեն մեկն իր գործն է անում, դրա համար վարձատրվում։ Իսկ եթե վարչապետն է անում այդ բոլորը միասին, այն ոչ պրոֆեսիոնալ ձևակերպումներով, դառնում է տնավարի, անկազմակերպ, տո՝ գեղավարի վիճակ, բայց ոչ՝ պետություն, որից էդքան խոսում եք։ Ասում եմ՝ այլ երկրում նման վարչապետին մեղադրանք կառաջադրեին, որովհետև ինչ անում է, պետականության դեմ աշխատանք է։

Էս վերջում անընդհատ ինչ-որ ելույթներ է ունենում ու ամեն ինչ, իրենից բացի, համարում հակապեկանություն․ ասում է՝ եթե բանակը գովում ենք, ապապետական է, մեր սոցիալ-հոգեբանական ենթագիտակցությունը հակապետական է, «Գինի լից» երգի կամավորը ապապետական է, մեր հարկային օրենսգիրքը հակապետական է, երբ ասում ենք Արևմտյան Հայաստան, հակապետկան է, երբ ասում ենք Արարատը մերն է, հակապետական է, ՀՀ անկախության հռչակագիրը հակապետական է, երբ ասում են «կեղտոտ աշխատավարձ», հակապետկան է, ԽՍՀՄ քարտեզներից հրաժարվելը հակապետական է, և այսպես շարունակ։ Ժողովուրդ, հակապետականը, իրականում այն է, ինչ է և ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, այն է, պետական համակարգեր, հլը մի կողմ, ես սաղ կասեմ, որը, ոնց։

Հակապետական է այն, որ դու կառավարության նիստը, կառավարության ուղիղ եթերը, նախարարներին, մարզպետներին օգտագործում ես քո տան տաքության աստիճանը քննադատելու համար։ Նման բան անում են սովորաբար մեր կայքի եթերում հարցման մասնակիցները։ Էն, ինչ անում ես դու, վարչապետի գործ չէ, թաղապետի գործ է, տեղակալի գործ է, մարզպետի գործ է, պոլիկլինիկայի աշխատողի գործ է, դասատուի գործ է, դասախոսի գործ է։ Դու ամենինչով անձամբ ես ուզում զբաղվել, որովհետև այդպես էլ չհասկացար, որ հենց ապապետական գործունեությունը հենց դա է, էլ չեմ ասում, որ ինչ էլ ասում ու անում ես բրակ է դուրս գալիս։ Պարզ օրինակ բերեմ․ Ազատ գյուղի զինվորական խրճիթում զոհվածների գործը չի բացահայտվում, քանի անգամ բողոքի ցույց արեցին ծնողները․ ինչո՞ւ․ որովհետև դու չթողեցիր դատախազությունը պաշտոնական վարկած առաջադրի, դու որոշեցիր դա ոնց է եղել, ու գործը դոփեց տեղում, քննիչները ամեն բան տանում են այդ տրամաբանության մեջ, հանգամանքներին էլ չեն նայում, հարցերին էլ պատասխան չեն տալիս, բա ի՞նչ լիներ։ Ամեն հարցում է այդպես։ Դա պետության հակառակն է։

Իմ ծնողները ինձ դաստիարակել են հայրենասիրական գաղափարներով, նրանցից եմ սովորել, իմ ուսուցիչներն են դաստիարակել դպրոցում, ընտանիքն ու դպրոցը փոխլրացնելով դա են սովորեցրել, հետո, արդեն, համալսարանում։ Վարչապետն ո՞վ է ու ի՞նչ իրավունք ունի կառավարության նիստը, լայվերը օգտագործի Մասիսի, Արագածի, Արևմտյան Հայաստանի և այլնի մասին դասախոություն կարդալու։ Նիկոլը պետք է որոշի՞ ես ինձ համար հայրենիք որը համարեմ, Նիկոլը պետք է որոշի՞՝ ես ասեմ կոնյակ, թե բրենդի։ Հակապետականությունը սա է, դու զբաղվում ես հարցերով, որոնք ի պաշտոնե քոնը չեն և որոնցից ախար, չես էլ հասկանում։ Այ տենց նաև բանակը քանդեցիր, այ տենց դիվանագիտությունը քանդեցիր, Արցախը քանդեցիր, տնտեսություը քանդեցիր, սարքած ու կայացած կառույցները քանդեցիր, կառավարությունն ու խորհրդարանը քանդեցիր։

Իշխանության առանձին ճյուղ է օրենսդիր մարմինը․ վարչապետը կարող է գնալ Ազգային ժողով հարցուպատասխանների ժամանակ, կառավարության ու բյուջե ներկայացնելու և կատարողականների ժամանակ և մի երկու նման առիթով։ Երբ դու շաբաթը երկու անգամ քո կուսակցական, կամ խմբակցության նիստ ես անում, դու անձամբ, դա խոսում է չպետության մասին։ ԱԺ շենքն էլ սարքեցիք, ձեր քպական դուքանը, հավաքվում, լույսերը վառում, ժողովներ եք անում։

Երբ որ երկրի վարչապետը մի ժամ քննարկում է ինչ-որ մայրուղու հարևանությամբ գործող ավազի հանքից դուրս եկած կամազի պագրիշկի տակից առաջացող կեղտը, այն էլ՝ կառավարության նիստում, դա չպետության մասին է, որքան էլ որ պետությունից գոռաք։

Օրենքով ամեն ոլորտ ունի իր պատասխանատուն, կազմակերպիչը, իսկ վարչապետին պետք է հանդիպեին հաշվետվությունների ժամանակ։ Բայց նա տեղյակ է ամենից, ամեն մեկին ինքն է ուղորդում, ինքն է ՍՄՍ գրում, թե երբ կգաս գործի, երբ չես գա, ինձ խորհրդարանում ինչ հարց կտաս, ընդդիմությանը ինչ ելույթներով կպատասծխանես։ Ասում է՝ որպես վարչապետ քրեական գործեր են ինձ զեկուցում։ Մեր երկրում անցած տարի 40 հազար հանցագործություն է եղել, հլը պատկերացրեք դրա 10 հազարը զեկուցել են Նիկոլին․ տարին իրեն չվերաբերող բաների վրա։ Պետությունը քաղաքականություն է մշակում, բյուջե կազմում, հարկեր են հավաքում, ամեն մեկը սնվելով մեր հարկերից, իր անելիքը պետք է ունենա։ Բայց Նիկոլը էդ սաղի գործը որոշել ա իր անձնական պատկերացումներով սովորեցնել անել։

Իմ պատկերացմամբ, պետք է Նիկոլ Փաշինյանը ժամանակ չունենար սոցցանցի էջում բան դնելու, դա պետք է անեին ուրիշները։ Բայց նա վարում է իր ֆեյսբուքի, ինստագրամի, տիկտոկի, թվիթերի, օդնոլկլասննիկի և բոլոր էն հարթակների էջերը, որտեղ գրանցվում է, բաներ է գրում օրը մի քանի հատ, լայվեր է մտնում, քոմենթների է պատասխանում, վեճի է բռնվում գրառում անողների հետ։ Ասում է՝ հայհոյանքներին չեմ պատասխանի, մնացածին կպատասխանեմ։ Ասում է՝ ես մի անգամ ինչ-որ մեկի գրառման տակ կարդացի մի հատ քոմենթ, հետաքրքիր է։ Պատկերացնում ե՞ք, կարդում է նաև ուրիշների գրածները ու ուրիշների գրածների տակ մեկնաբանությունները։ Էդքանը դեռ քիչ է, հլը մի հատ էլ կարդում է իր բոլոր թիմակիցների անձնական նամակները, որոնք անբարեխիղճ քննչական կոմիտեից ուղարկում են իրեն։ Այսինքն, էս մարդը իր հսկայական քիթն առել ու խոթում է բոլորի կյանք։

Հա, էս քո արածը կարող է քեզ ընտրող էդ մի բուռ մնացած ժողովրդին դուր գալ, ցույց տաս, թե՝ ես ձեզանից մեկն եմ, ձեր մասին եմ խոսում, մտածում։ Նախ էդպես չէ, դու մենակ քո մասին ես մտածում, բայց բացի այդ, դրանով դու երկիր ես վարի տալիս։

Կարճ ասած՝ երբ երկրի վարչապետը զբաղվում է էն ամենով, ինչ թվարկեցի դրանով նա ասում է որ ժողովուրդ ջան, ձեզ ինչ խոստացել եմ, ես չեմ կարող կատարել, իմ վրա հույս մի դրեք, ես սենց բաներ եմ կարողանում անել։ Այ էն Ջինի նման, որը կարողանում է մենակ խոսել հետդ՝ ցանկություններդ կատարելու փոխարեն։ Այսինքն, նա ոչ միայն անկարող է որևէ բան անել հօգուտ պետության, բայց ն նաև չգիտի, թե ինչ պետք է անել։ Նա համարյա ամեն օր խոսում է պետության բացակայության մասին, սակայն չի ասում, որ պետության բացակայության պատճառն էլ իր արածներն են։ Ցավն այն է, որ ինչպես այս 6,5 տարին ցույց տվեց, այլ բանի ընդունակ չէ, սովորելը, ուղղվելը բացարձակ հնարավոր չէ, մի բան է մնացել, հեռանալը, այ այդ մեկը չի ուզում։

Սևակ Հակոբյան

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը