Լրահոս

05.12.2011 12:35


Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրից հանված ֆիլմը հաղթեց Եվրոպական կինոակադեմիայի մրցանակաբաշխությունում

Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրից հանված ֆիլմը հաղթեց Եվրոպական կինոակադեմիայի մրցանակաբաշխությունում

Դեկտեմբերի 4-ին Բեռլինում կայացած Եվրոպական կինոակադեմիայի մրցանակաբաշխությունում տարվա լավագույն ֆիլմ ճանաչվեց դանիացի հայտնի կինոռեժիսոր՝ Լարս Ֆոն Թրիերի «Մելանխոլիա» սշխատանքը։

Հիշեցնենք, որ Կաննի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված այս ֆիլմը հանվեց Թրիերի աղմկահարույց մամլո ասուլիսից հետո։

Աշխարհահռչակ ռեժիսորն այն ժամանակ ասել էր. «Իրականում ես նացիստ եմ։ Իմ նախնիները գերմանացիներ էին։ Կարծում եմ, որ հիմա հասկանում եմ Հիտլերին։ Նա ինձ նույնիսկ համակրելի է»։

Այս խորագրի վերջին նյութերը