Լրահոս

05.12.2011 11:56


Ձայների 96 տոկոս հաշվարկով «Միասնական Ռուսաստան»–ը ստացել է 49,54 տոկոս

 Ձայների 96 տոկոս հաշվարկով «Միասնական Ռուսաստան»–ը ստացել է 49,54 տոկոս

Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Չուրովը ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնում հայտարարել է, որ ձայների 96 տոկոս հաշվարկով «Միասնական Ռուսաստան»–ը ստացել է 49,54 տոկոս, ՌԴ Կոմունիտսական կուսակցությունը` 19,16 տոկոս, «Արդար Ռուսաստան»–ը ` 13,22 տոկոս, Լիբերալ-ժողովրդավարական կուսակցությունը՝ 11,66 տոկոս: Մնացած կուսակցությունները չեն կարողացել հաղթահարել յոթ տոկոսանոց արգելքը։

Հիշեցնենք, որ ՌԴ Պետդումայի ընտրությունները տեղի են ունեցել դեկտեմբերի 4-ին: Ընտրություններին մասնակցում էին յոթ կուսակցություններ՝ «Արդար Ռուսաստան» կուսակցությունը, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, «Ռուսաստանի  հայրենասերներ» կուսակցությունը, ՌԴ կոմունիստական կուսակցությունը, «Միասնական Ռուսաստան» -ը, «ՅԱԲԼՕԿՕ» և «Արդար գործ» կուսակցությունները:Ընտրված խորհրդարանը գործելու է գալիք հինգ տարում:

Այս խորագրի վերջին նյութերը