Դեկտեմբերի 4–ի առավոտյան հիվանդանոցում մահացել է Բրազիլիայի հավաքականի նախկին ավագ Սոկրատեսը։
Բրազիլիայի հավաքականի նախկին ավագին ծանր վիճակում տեղափոխել են Սան Պաուլուի հիվանդանոց, որտեղ ախտորոշվել է աղեստամոքսային համակարգի սուր բորբոքում։ Բժիշկները փորձել են ամեն կերպ փրկել լեգենդար ֆուտբոլիստի կյանքը, սակայն բոլոր ջանքերն ապարդյուն են անցել։
1968թ. Սոկրատեսը դարձել է Ռիո դե Ժանեյրո նահանգի լավագույն ռմբարկուն, 1983թ. ճանաչվել է Հարավային Ամերիկայի լավագույն ֆուտբոլիստը։ 1982թ. և 1986թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունների ժամանակ նա եղել է Բրազիլիայի հավաքականի ավագը։
Տեղեկացնենք, որ լինելով պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ՝ Սոկրատեսը Սան Պաուլուի համալսարանում բժշկի դիպլոմ է ստացել, իսկ մարզական գործունեության ավարտից հետո փիլիսոփայության դոկտոր է դարձել։
Մահացել է Բրազիլիայի հավաքականի նախկին ավագը