«Ալ–Արաբիա»–ն հաղորդում է, որ դեկտեմբերի 3–ին ընդդիմադիրների և Բաշար Ասադին հավատարիմ զորքերի բախումների հետևանքով զոհվել է 23 մարդ։
Ամենազանգվածային բախումը տեղի է ունեցել Իդլիբ քաղաքում, որտեղ զինվորականների հետ մարտերում զոհվել է 15 մարդ, այդ թվում՝ 3 խաղաղ քաղաքացի։ Այս մասին հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը։ Իդլիբ քաղաքը Սիրիայի անկարգությունների ամենաակտիվ կենտրոններից է։
Ընդդիմադիրների ցույցեր են տեղի ունեցել նաև Հոմս քաղաքում, որտեղ զոհվել է 5 մարդ։ Տալաս քաղաքում սպանվել է մեկ մարդ, իսկ հինգը վնասվածքներ է ստացել։
Սիրիայում ապրիլից շարունակվում են հակակառավարական ցույցերը, որոնք սկսվել են մարտի կեսերից երկրի հարավում գտնվող Դերաա քաղաքում, այնտեղից էլ տարածվել երկրով մեկ։ ՄԱԿ–ի տվյալների համաձայն՝ զոհվածների թիվը մոտենում է 4000–ին։
Սիրիայում բախումների հետևանքով 23 մարդ է զոհվել