Իտալիայի կառավարությունը հակաճգնաժամային նոր միջոցներ է հաստատել
Իտալիայի նախարարների խորհուրդը՝ Մարիո Մոնտիի գլխավորությամբ, կիրակի երեկոյան հաստատել է հակաճգնաժամային միջոցների հերթական փաթեթը, որը 24 մլրդ դոլար է կազմում։
Ինչպես կառավարության նիստից հետո հայտարարել է Մոնտին, այս փաստաթղթի ընդունումը Իտալիային կօգնի մեծ քայլ անել։
«Այս փաթեթը կօգնի փրկել Իտալիային»,–ասել է երկրի վարչապետը՝ նշելով, որ երկիրը ծանրագույն տնտեսական վիճակում է։
Կառավարության առաջնահերթությունները կլինեն հարկեր վճարելուց խուսափելու դեմ պայքարը, տնտեսական աճի և մրցակցության խթանումը, ինչպես նաև պետական ծախսերի կրճատումը քաղաքական և վարչական ապարատի ապահովման բնագավառում։ Այս կապակցությամբ կառավարության ղեկավարը օրինակ է ցույց տվել և հրաժարվել է վարչապետի ու տնտեսության նախարարի իր աշխատավարձերից։