Այսօր գումարվելու է Ազգային ժողովի այս տարվա վերջին քառօրյան։ Չորրորդ գումարման ԱԺ տասներորդ նստաշրջանի օրակարգի լրացումներ բաժնում ընդգրկվել է 12 հարց, իսկ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 116 հարց, միջազգային 18 պայմանագիր:
Չորրորդ գումարման ԱԺ տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը և դեկտեմբերի 5-8-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախագիծը կհաստատվեն այսօրվա նիստում:
Այս քառօրյայում տեղի են ունենալու նաև ԱԺ–ի նախագահի ընտրությունները։ Այս պաշտոնը թափուր էր մնացել Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո։
Ինչպես հայտնի է, ՀՀԿ–ն որոշել է Աժ նախագահի պաշտոնում առաջադրել Սամվել Նիկոյանին: Վերջինս այժմ ԱԺ փոխնախագահն է, ինչպես նաև կատարում է ԱԺ նախագահի պարտականությունները: Որոշում է կայացվել նաև ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրել Էդուարդ Շարմազանովի թեկնածությունը, ով ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղարն է: Իսկ այդ պաշտոնում որոշվել է առաջադրել Գագիկ Մելիքյանի թեկնածությունը:
Այս քառօրյայում ԱԺ–ի նախագահ է ընտրվելու

7or.am