Քաղաքական

09.12.2024 18:05


Կարմիր գծերի թանկացման դեմ «Մայր Հայաստանի» հայցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի դեկտեմբերի 19-ին (տեսանյութ)

Կարմիր գծերի թանկացման դեմ «Մայր Հայաստանի» հայցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի դեկտեմբերի 19-ին (տեսանյութ)

Այսօր Վարչական դատարանը կոլեգիալ կազմով շարունակում էր քննել Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության դիմումը, որով վիճարկվում է Երևան քաղաքում կարմիր գծերի թանկացման իրավաչափությունը:

«Մայր Հայաստանը» պահանջում է չեղարկել թանկացման որոշումը:

Առաջին նիստը հետաձգվել էր Երևանի քաղաքապետի և ավագանու ներկայացուցչի` գործին մասնակցելուն ունակ չլինելու հիմքով: Երկրորդ նիստը ևս հետաձգվել էր՝ այդ անգամ պատասխանող կողմի բացակայության պատճառով, ով այսօր արդեն ներկայացրել էր նիստին, թեև դատարանի ոչ բոլոր հարցերին էր պատրաստ պատասխանել։

Հայցի քննությունն այսօր ավարտվեց։ Դատարանի որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 19-ին՝ «DataLex» տեղեկատվական համակարգում։

Դատարանում «Մայր Հայաստան» խմբակցության շահերը ներկայացնում է Վահե Գրիգորյանը:

Այս խորագրի վերջին նյութերը