Լրահոս

05.12.2011 09:24


«Միացյալ Ռուսաստանը» հավաքել է ձայների 49,67%–ը 95% արձանագրությունների մշակումից հետո

«Միացյալ Ռուսաստանը» հավաքել է ձայների 49,67%–ը 95% արձանագրությունների մշակումից հետո

Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաշվել է  ընդհանուր ձայների 95%–ը, ինչի շնորհիվ հրապարակվել է նախնական տվյալներ։ Պետդումայի ընտրություններում 49,67% ձայն է ստացել «Միացյալ Ռուսաստանը», երկրորդ տեղում Ռուսաստանի Կոմունիստական կուսակցությունն է՝ 19,13%, երրորդում «Արդար Ռուսաստանն» է, որը հավաքել է ձայների 13,18%–ը, իսկ Ռուսաստանի լիբերալ–դեմոկրատական կուսակցությունը հավաքել է 11,66% ձայն։ Այս տվյալները հրապարակել է ՌԴ ԿԸՀ քարտուղար Նիկոլայ Կոնկինը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4–ին տեղի են ունեցել ՌԴ պետդումայի ընտրությունները, որտեղ անցնելու համար նվազագույն շեմը սահմանված է 7%–ը:

Այս խորագրի վերջին նյութերը