Կոտայքում «Reanult»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով մաhացել է հիվանդանոցում
Երեկ՝ դեկտեմբերի 6-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 52-ամյա Նվեր Հ․-ն իր վարած «Reanult Logan» մակնիշի ավտոմեքենայով Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի Մարմարիկ բնակավայրի գազալցակայանի մոտակայքում վրաերթի է ենթարկել հետիոտն, Կոստայքի մարզի բնակիչ 63-ամյա Գարեգին Ա․-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները արձանագրել են հետիոտնի մահը։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։