Քաղաքական

06.12.2024 16:27


ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի նկատմամբ վարույթ չնախաձեռնելու դեմ բողոքի հիման վրա դատարանը վարույթ է հարուցել

ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի նկատմամբ վարույթ չնախաձեռնելու դեմ բողոքի հիման վրա դատարանը վարույթ է հարուցել

2024 թվականի նոյեմբերի 25-ին «Արմ կոնսուլ» փաստաբանական գրասենյակը վարույթ չնախաձեռնելու դեմ դատական բողոք է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ ևս մեկ անգամ պնդելով հանցագործության մասին հաղորդմամբ ներկայացված հիմնավորումները՝ շեշտադրելով նաև, որ Գուրգեն Մելքոնյանի արտահայտությունները կրել են առերևույթ հանցավոր բնույթ և ունեցել են հստակ հասցեագրում ու նպատակ՝ արցախցիների նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն, թշնամանք և խտրականություն հրահրելու և քարոզելու։

2024 թվականի դեկտեմբերի 5-ին դատարանից ստացվել է վարույթ չնախաձեռնելու դեմ ներկայացված բողոքի պատասխան, ըստ որի՝ դատարանը մինչդատական ակտի վիճարկման վարույթ է հարուցվել։

Արմ Կոնսուլ Փաստաբանական Գրասենյակ

Այս խորագրի վերջին նյութերը