Խնդիրները լուծելու համար պետք է որոշում կայացնողները լինեն կոմպետենտ և իրականում ունենան ցանկություն` քաղաքացու խնդիրը լուծելու և ոչ թե իմիտացիա անել
Այսօր` մայրաքաղաքի ավտոբուսային հավաքակազմում առկա է 699 ավտոբուս, փաստացի շահագործվում է 45 երթուղի, որոնցում օրական միջին հաշվով գիծ է դուրս բերվում 420-430 միավոր շարժակազմ, որն, ինչպես տեսնում ենք` չի կարողանում սպասարկել մեր ազգաբնակչությանը այնպես, ինչպես որ հարկն է` մարդիկ տեղափոխվեն առանց ժամերով կանգառներում սպասելու, առանց միմյանց վրա արտաշնչելու, դեռ 100 դրամանոցի փնտրտուքներում նյարդայնանալն ու Թել Սելի թղթիկ-տոմսերի չճանաչելն էլ վալիդատորի կողմից հավելյալ հոգս ու նյարդերի քայքայում։ Այս խնդիրները լուծելու համար պետք է որոշում կայացնողները լինեն կոմպետենտ և իրականում ունենան ցանկություն` քաղաքացու խնդիրը լուծելու և ոչ թե իմիտացիա անել ու մանիպուլացնելով մոլորեցնել մարդկանց։
Պատմությունը թերթելով, տեսնում ենք, որ առաջին ավտոմոբիլը Երևանում հայտնվել է 1913 թվականին, իսկ մինչ այդ ուղևորափոխադրումները կատարվում էին հիմնականում սայլերով, ֆուրգոններով` մինչև 1931 թվականը։
Հայաստանում գործող 1058,7 կմ ընդհանուր երկար ճանապարհի 752,3 կմ-ը խճուղի էր։
Տրանսպորտային հաղորդակցություն հաստատվեց Թիֆլիս-Դիլիջան-Ելենովկա-Սևան-Երևան և նրա շարունակության՝ Նախիջևան-Ջուլֆա և Դիլիջան-Ղարաքիլիսա-Վանաձոր-Ալեքսանդրապոլ-Արևմտյան Հայաստանի սահման, Երևան-Էջմիածին-Մարգարա-Իգդիր ճյուղավորումներով։
Թիֆլիս-Երևան ճանապարհի Երևան-Ջուլֆա հատվածը և դրա մյուս ճյուղավորումները հետագայում վերածվեցին խճուղիների։
Տարանցիկ փոխադրումները կատարվում էին Ռուսաստանից Թուրքիա և Իրան։ Երևանի, Ղարաքիլիսայի և Ալեքսանդրապոլի միջև կապը պահպանվում էր նաև փոստային կառքերի միջոցով։
1932 թվականին հանրապետության ավտոպարկն ունեցեր 787 ավտոմոբիլ, այդ թվում՝ 446 բեռնատար, 135 մարդատար, 206 ավտոբուս և հատուկ ծառայությունների մեքենաներ և բնակչությանը նյարդայնացնող ոչինչ չկար ` ամեն ինչ արվում էր տվյալ ժամանակի շնչին համահունչ։
Լուսանկարում`Երևանի նահանգում հայտնված առաջին ավտոմեքենաներից է` Բուիք մոդելի1913 թվական
«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից