Երևանում բախվել են Mercedes GLE53-ը, ГАЗ 31029-ը և Hover-ը․ վերջինի գազաբալոնը 10 մետր շպրտվել է
Դեկտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։05-ի սահմաններում Արգավանդի խաչմերուկում բախվել են «Mercedes GLE53» մակնիշի, «ГАЗ 31029» մակնիշի և «Hover» ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինի գազաբալոնը պոկվել և մոտ 10 մետր շպրտվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Մոտ 1 ժամ 30 րոպե էր անցել սակայն Պարեկային ծառայության ոչ մի պարեկ չէր ժամանել դեպքի վայր, ինչը զայրույթ էր առաջացնում վարորդների մոտ։