Կարծիք

05.12.2024 19:56


Վրաստանի ընդդիմությունը հայտնվել է ապուշ վիճակում

Վրաստանի ընդդիմությունը հայտնվել է ապուշ վիճակում

ԵՄ-ում ԱՄՆ նարկայացուցչի Թրամփի թեկնածու Կիմբերլի Լոուն հայտարարել է, որ ԵՄ-ն արդարացի չի վարվում Վրաստանի հետ, և երբ ինքը դառնա ԵՄ-ում ներկայացուցիչ, կօգնի Վրաստանին վերսկսել ԵՄ-ին անդամակցության գործընթացը և պատրաստ է միջնորդ դառնալ Վրաստանի քաղաքական ուժերի միջև:

Նա ասել է, որ դեմոկարատիան այն է, երբ ընտրողների 51% որոշում է, թե ինչպես պետք է ապրի 49%:

Այսպիսով, ԱՄՆ Թրամփի վարչակարգն աջակցություն է հայտնում Վրաստանի ընտրված կառավարությանն ու ճանաչում է ընտրությունների արդյունքը:

Առաջանում է հարց՝ Վրաստանի ընդդիմությունը, որը ցանկանում է ԵՄ-ին անդամակցել ու լինել ԱՄՆ դաշնակիցը, ո՞ւմ վրա է հույսը դրել:

Ցանկացած քաղաքական գործընթաց պետք է ունենա տրամաբանություն: Վրաստանի գործող կառավարությանն աջակցում է Ռուսաստանն ու մոտ մեկ ամսից ԱՄՆ-ի ղեկը ստանձնող նախագահը:

«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը