Ըստ «ՌԻԱ նովոստի» գործակալության՝ համաձայն հետընտրական սոցհարցման տվյալների (Exit poll), դեկտեմբերի 4–ին Ռուսաստանում ավարտված խորհրդարանական ընտրություններում «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը հավաքել է 48,5 տոկոս ձայն։ «Արդար Ռուսաստան»-ը ստացել է 12,8 տոկոս ձայն, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 11,42 տոկոս ձայն, ՌԴ կոմունիստական կուսակցությունը՝19,8 տոկոս ձայն:
Մնացած կուսակցությունները չեն հաղթահարել յոթ տոկոսանոց շեմը. «ՅԱԲԼՕԿՕ» -ն ստացել է 4,17 տոկոս ձայն, «Արդար գործ»-ը՝ 1,10 տոկոս, «Ռուսաստանի հայրենասերներ»-ը՝ 0,90 տոկոս ձայն:
Հիշեցնենք, որ ՌԴ խորհրդարանական ընտրություններին մասնակցում էին յոթ կուսակցություններ՝ «Արդար Ռուսաստան» կուսակցությունը, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, «Ռուսաստանի հայրենասերներ» կուսակցությունը, ՌԴ կոմունիստական կուսակցությունը, «Միասնական Ռուսաստան» -ը, «ՅԱԲԼՕԿՕ» և «Արդար գործ» կուսակցությունները:
Exit poll-ի ընթացքում հարցման է ենթարկվել 250 հազ. 994 մարդ՝ ՌԴ 62 շրջանների թվով 11746 ընտրատեղամասում:
ՌԴ խորհրդարանական ընտրություններին մասնակցել են 110 մլն ՌԴ քաղաքացիներ Ռուսաստանում, ևս 1,8 միլիոնն արտասահմանում:
ՌԴ պետդումայի ընտրություններն ավարտվեցին

Սրանք նախնական արդյունքներն են։