Ավտոբուսի վարորդների պահանջներն արդարացի են. թե ինչո՞ւ, ներկայացնենք փաստերով
Արդեն երկու օր է, ինչ ավտոբուսի վարորդները հրաժարվում են վարել իրենց մեքենաները, պնդելով, որ իրենց խոստացած հասանելիք լրացուցիչ գումարները ոչ միայն չեն ստացել, այլև մտավախություն ունեն, որ չեն էլ ստանալու:
Բանն այն է, որ երբ մեկ ամիս առաջ, նոյեմբերի 1-ից որոշում կայացվեց, որ այլևս ուղևորները իրենց գումարները պիտի տան անկանխիկ, և վարորդները պիտի կապ չունենան գումարների հավաքման հետ, վարորդներն արդարացի հարց բարձրացրին, թե այդ դեպքում պիտի բարձրացվեն իրենց աշխատավարձները, այն չափով, որ նրանք ստվերային կարգով հավաքում էին մինչև նոյեմբերի 1-ը:
Ըստ վարորդների՝ նրանց միջնորդավորված կարգով խոստացել էին բարձրացնել իրենց աշխատավարձը:
Սակայն դեկտեմբերի սկզբին պարզ դարձավ, որ իրենց «քցել են»:
Ստացվում է, որ վարորդները պիտի շարունակեին աշխատել, սակայն առանց այն հավելավճարների, որ իրենք ունեին մինչև նոյեմբերի 1-ը:
Հասկանալի է, որ այն համակարգը, որ գոյությույն ուներ մինչև նոյեմբերի 1-ը, ապագա չէր կարող ունենալ, քանզի օրը ցերեկով այս համակարգում գոյանում էր ստվերային ահռելի գումար, օրական ավելի քան 80 հազար դոլար, որը չէր մտնում քաղաքային բյուջե:
Հասկանալի է, որ այդ ստվերային շրջանառության առաջին օղակը սկսվում էր հենց վարորդներից:
Վերջիններս չնչին մասը իրենց էին վերցնում և ստվերի առյուծի բաժինը հանձնում էին «վերև»:
Փաստացի՝ իշխանությունը հանցանքը կազմակերպում էր՝ վարորդներին ներքաշելով այդ գործընթացի մեջ:
Վերջիններս լռելյայն համաձայնվում էին, քանզի դրա դիմաց ստանում էին իրենց փոքր «փայաբաժինը»:
Եվ ահա, այս բարեփոխման արդյունքում, երբ հիմնվում է անկանխիկ վճարման համակարգը, վարորդները դուրս են բերվում այդ համակարգից, միաժամանակ նրանք զրկվում են նաև իրենց թեև փոքր, բայց ստվերային հավելավճարից:
Եվ ահա, վարորդները պահանջում են կոմպենսացնել իրենց «կորուստը», որպեսզի կարողանան վերականգնել իրենց նախկին իրական համախառն աշխատավարձը:
Վարորդները պահանջում են իրենց աշխատավարձները բարձրացնել 150 հազար դրամով:
Ներկա դրությամբ 12 մետրանոց «MAN»-երի վարորդները ստանում են 410 հազար դրամ աշխատավարձ, իսկ 8.5 մետրանոց «ԺոնգԹոնգ» ավտոբուսների վարորդները՝ 310 հազար դրամ:
Այսինքն, ստացվում է որ միջինը Երևանի ավտոբուսների վարորդների աշխատավարձը կազմում է 300-400 հազար դրամ:
Սակայն վարորդները, բացի բժշկական ապահովագրության համակարգից, այլ լուրջ արտոնություններից չեն օգտվում, էլ չասենք, որ նրանք ունեն ամենատարրական կենցաղային խնդիրները, որոնք մինչ այսօր չեն լուծվել:
Եթե հայ վարորդների պայմանները համեմատենք օրինակ այլ երկրների վարորդների հետ, ապա այդ համեմատությունը կլինի ի վնաս հայկական կողմի:
Օրինակ, հարևան Թբիլիսիի քաղաքային ավտոբուսների վարորդների միջին աշխատավարձը կազմում է դրամով մոտ 480 հազար դրամ: Բացի այդ, վրացի վարորդները ունեն նաև լրացուցիչ պատկառելի սոցիալական փաթեթ, որի մեջ ներառվում են նաև բժշկական ապահովագրությունն ու մի շարք այլ ծառայություններ:
Այս համեմատությունը հաշվի առնելով, մենք նույնպես պիտի մեր վարորդների պայմանները ուշադրության կենտրոնում պահենք, քանի որ քաղաքային ավտոբուսների վարորդների սոցիալական և առողջական վիճակից է կախված նաև հազարավոր քաղաքացիների անվտանգ երթևեկելը:
Օրինակ, եթե հայ վարորդի աշխատավարձը մնա 300 հազար դրամ ամսական 14 օրվա համար, ապա նա մյուս օրերին, որպեսզի կարողանա կոմպեսացնել իր կորուստը, կսկսի տաքսի վարել: Այսինքն, վարորդների մոտ, ովքեր մեքենան վարում են օրական մինչև 12 ժամ, կարող է առաջ գալ խրոնիկ հոգնածություն, ինչը կարող է հետագայում զանգվածային ավտովթարների պատճառ դառնալ:
Ավտոբուսի պարագայում, որտեղ միջինը լինում է մոտ 60 ուղևոր դա կարող է լուրջ սպառնալիք դառնալ:
Ավտոբուսի վարորդների աշխստավարձերը բարձր են բոլոր այլ երկրների քաղաքներում հենց դրա պատճառով: Որպեսզի նրանք հանգստյան օրեր ունենան և մեքենա վարեն օրումեջ:
Իսկ այս որոշմամբ վարորդները ստիպված կլինեն լրացուցիչ գումար վաստակելու համար ամենօրյա դարձնել իրենց աշխատանքը, որի հետևանքով ավտոբուսի ուղևորների համար կարող է առաջ գալ վթարների մեջ հայտնվելու լուրջ վտանգ:
Փաստացի, այս իշխանության ցանկացած որոշում հակասոցիալական բնույթ է ունենում:
Այս մարդիկ արդեն ամբողջովին կտրվել են իրականությունից և որոշումներ են կայացնում , որտեղ անտեեսված են լինում մարդկանց տարրական շահերը:
Զարմանալիորեն այս տիպի որոշումները զանգվածային բնույթ են կրում, ինչը հուշում է, որ գալիք տարի մարդիկ ոտքի են ելնելու իրենց սոցիալական շահերը պաշտպանելու համար:
Այդպես է լինում, երբ պոպուլիստները հայտնվում են իշխանության ղեկին:
Դա ցույց է տվել մարդկության ողջ պատմության փորձը:
Եվ այդ փորձի հետ ծանոթանում է նաև հայ քաղաքացին:
Ափսոս, որ հայ քաղաքացին ուսանում է դա ոչ թե որիշների սխալների վրա, այլ՝ երբ այն անրադառնում է կոնկրետ իր շահին:
Բայց դա էլ ունի իր բացատրությունը, հայ քաղաքացին չունի այն վերնախավը, որը լուսավորչական աշխատանք տարած կլիներ և թույլ չէր տա, որ հայը կրկներ ուրիշ ժողովուրդների սխալները:
Դրա պատճառով էլ հայ շարքային քաղաքացին սովորում է բառի բուն իմաստով՝ իր մաշկի վրա զգալով բոլոր այն երևույթները, որոնք եղել էին նաև այլ երկրներում:

Սա է իրականությունը:
Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am