Լրահոս

03.12.2011 13:39


«Հայփոստի» կողոպուտը շարունակվում է

«Հայփոստի» կողոպուտը շարունակվում է

Դեկտեմբերի 3-ի առավոտյան՝ ժամը 08.00-ի սահմաններում, Շիրվանզադե փողոցի թիվ 2–րդ շենքում գտնվող «Հայփոստի» բաժանմունքի վրա դանակի սպառնալիքով հարձակում է կատարվել. անհայտ անձը կողոպտել է 23 մլն 177 հազ դրամ: Ըստ ոստիկանության տվյալների՝ տուժողներ չկան։

Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 176–րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (կողոպուտ խոշոր չափերով):

Հիշեցնենք, որ 3 օր առաջ Նոր Նորքի 2-րդ զանգվածում՝ Դավիթ Մալյան 4 հասցեում գտնվող «Հայփոստ» ՓԲԸ-ի թիվ 96 մասնաճյուղը նույնպես ենթարկվել էր նմանատիպ հարձակման։ Սակայն, ի տարբերություն այսօրվա դեպքի, այն ժամանակ անհայտ անձը հափշտակել էր մեկ մլն 354 հազ դրամ, ուստի հարուցված քրեական գործը հարուցվել է քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (կողոպուտ

Այս խորագրի վերջին նյութերը