Լրահոս

03.12.2011 13:03


Ռազմիկ Դավոյան. «Մտավորականը պարտավոր է բարոյական պատասխանատվություն վերցնել իր վրա»

Ռազմիկ Դավոյան. «Մտավորականը պարտավոր է բարոյական պատասխանատվություն վերցնել իր վրա»

Գրող, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանն այսօր հայտարարել է, որ եթե մտավորականությունը պատասխանատվություն է զգում ժողովրդի ճակատագրի համար, ապա ընտրություններին պիտի իր խոսքն ասի։

Նա տարբերակել է ազատ, արդար, թափանցիկ ընտրությունները և ճիշտ ընտրությունները։ Ճիշտ ընտրություն ասելով՝ բանախոսը հասկանում է, որ կառավարությունում և խորհրդարանում պիտի լինեն ճիշտ անձինք, ովքեր կմտածեն ժողովրդի մասին։

Հրապարակախոսի համոզմամբ՝ կառավարությունը չպետք է լինի քաղաքականացված, պետք է լինի մասնագիտացված։

Ըստ գրողի՝ այս կամ այն ուժի օգտին քվեարկելու համար ժողովուրդը պետք է հավատ ունենա, որ այս կամ այն հարցը կլուծվի, սակայն շատ քչերն են համոզված դրանում։

Ռազմիկ Դավոյանի հույսը երիտասարդությունն է. նա բերել է մասնավորապես վերջին շրջանում բնապահպանական ակցիաների մասնակիցների օրինակը։

«Մտավորականությունը պետք է ուղղորդի և համախմբի երիտասարդությանը»,–ասել է նա՝ հավելելով, որ խոսքը կոմֆորմիստ երիտասարդների մասին չէ, այլ արմատական, ազգի վնասների նկատմամբ անհանդուրժող երիտասարդների։

–Մտավորականը պարտավոր է բարոյական պատասխանատվություն վերցնել իր վրա,–ընդգծել է բանախոսն ու ավելացրել,–ես իմ խղճի առջև արդար և անվերապահ կատարում եմ այն, ինչ անհրաժեշտ եմ գտնում։

Հիշեցնենք, որ Ռազմիկ Դավոյանը, լինելով ՀՅԴ անդամ, 2008թ. նախագահական ընտրություններին Սերժ Սարգսյանի և ոչ թե Վահան Հովհաննիսյանի քարոզչությունն էր իրականացնում, որի պատճառով էլ հեռացվեց ՀՅԴ շարքերից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը