Լրահոս

03.12.2011 12:47


Շանհայում կբացվի աշխարհում առաջին շոկոլադե պուրակը

Շանհայում կբացվի աշխարհում առաջին շոկոլադե պուրակը

Շանհայում բացվելու է աշխարհում առաջին շոկոլադե պուրակը՝ «World Chocolate Wonderland»–ը։ Շոկոլադից պատրաստված արվեստի այն գործերը, որոնք պետք է զարդարեն պուրակը, ավելի վաղ ցուցադրվել էին Պեկինում և մեծ  հռչակ ունեն և՛ տեղի բնակիչների, և՛ զբոսաշրջիկների շրջանում։

Շոկոլադե արվեստի գործերի ցուցահանդեսը տեղի կունենա այս տարվա դեկտեմբերի 16–ից մինչև  2012թ. փետրվարի 19–ը «Himalaya Art Museum» թանգարանում։

Ցուցահանդեսին կներկայացվի շուրջ 200 աշխատանք, իսկ պուրակի հրապարակի մեծությունը կկազմի երեք հազար հինգ հարյուր քառակուսի մետր։

Ինչպես գրում է «yoki.ru»–ն, նմուշների թվում կարելի  է տեսնել տարբեր արձանիկներ, ծաղկամաններ, հայտնի նկարիչների կտավների շոկոլադե տարբերակներ, «Luis Vuitton» ընկերության պայուսակները և այլն։

Պուրակում նախատեսված է նաև շոկոլադային հյուրասիրություն, և այցելուները կարող են հանգիստ օգտվել  դրանից։ Բացի այդ, այցելուները շոկոլադից ինքնուրույն կարող են որևէ գործ ստեղծել։ Ընդ որում, օգտագործվել են տարբեր տեսակի շոկոլադներ։

Շոկոլադե պուրակի հետագա հանգրվանը Հոնկոնգն է։

Այս խորագրի վերջին նյութերը