ՌԴ–ն Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ–ի բանաձևը «քաղաքականացված ու միակողմանի» է որակել
Դեկտեմբերի 2-ին ՄԱԿ–ի Մարդու իրավունքների խորհուրդը Սիրիայում տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ բանաձև է ընդունել, որտեղ Սիրիան մեղադրվում է սեփական ժողովրդի նկատմամբ «կոշտ և համակարգված» բռնություն կիրառելու համար։
Բանաձևին կողմ է քվեարկել 37 երկիր, դեմ՝ 4, այդ թվում՝ Ռուսաստանն ու Չինաստանը, ձեռնպահ՝ 6 երկիր։
ՌԴ ԱԳՆ–ն պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որով «քաղաքականացված ու միակողմանի» է որակել ՄԱԿ–ի հիշյալ բանաձևը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը Սիրիայում սկսված բախումների հենց սկզբից դեմ է արտահայտվել երկրի ներքին գործերին խառնվելու Արևմուտքի առաջարկությանը։